Երեքշաբթի Hilton հյուրանոցային ցանցը ենթարկվել է ցանցահենային հարձակման, որի նպատակը եղել է հաճախորդների կրեդիտ քարտերի մասին տեղեկությունների ստացումը՝ հայտնում է RIA Novosti-ն: Hilton Worldwide-ի տեղեկատվությամբ՝ չարամիտները օգտվել են վնասակար ծրագրային ապահովումից:
«Hilton Worldwide-ը հայտնաբերել և միջոցներ է ձեռնարկել հեռացնելու չարտոնագրված վնասակար ծրագրային ապահովումը, որի նպատակն է վաճառքի կետերի մի քանի համակարգերում վճարման քարտերի մասին տեղեկությունների ստացումը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:
Hilton-ի ներկայացուցիչները չեն հայտնել՝ ցանցահեններին հաջողվե՞լ է արդյոք հաճախորդների կրեդիտային և դեբետորային քարտերի մասին տեղեկություններ ստանալ, սակայն նրանք բոլորին խորհուրդ են տվել ուշադիր լինել իրենց հաշիվների կասկածելի ակտիվության նկատմամբ:








































