Ռուս ծովային հետևակը զոհվել է ռուսական ուղղաթիռի ստիպված վայրէջքից հետո, որը հրետակոծվել է երկրից` փրկարական աշխատանքների ընթացքում ` Սիրիայում կործանված Սու-24 ինքնաթիռի օդաչուին որոնելիս, հաղորդում է RIA Novosti-ն:
«Օպերացիայի ընթացքում ուղղաթիռներից մեկը հրազենից կրակի արդյունքում վնասվածքներ է ստացել և ստիպված վայրէջք կատարել չեզոք տարածքում: Մեկ ծովային պայմանագրային զինծառայողը զոհվել է»,- հայտարարել է ՌԴ զինուժի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ բաժնի պետ Սերգեյ Ռուդսկին:
Օպերացիային երկու Մի-8 ուղղաթիռ է մասնակցել: