Ամերիկացիները քննադատել են «Մարդը բարձր ամրոցում» սերիալի գովազդային արշավը, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմում Հիտլերի հաղթանակի մասին: Հասարակական տրանսպորտում տեղադրված պաստառների վրա մարդիկ տեսել են նացիստական սիմվոլիկան, գրում է The Verge-ն:
Սադրիչ գովազդով պաստառները տեղադրել են մետրոյի վագոնների և ավտոբուսների նստարաններին: Դրանց որոշ մասի վրա պատկերված է ամերիկյան դրոշը Երրորդ ռեյխի զինանշանով, որտեղ սվաստիկան փոխարինված է երկաթյա խաչով, մյուսների վրա Ճապոնական իմպերիայի դրոշն է, որը գոյություն է ունեցել մինչև 1945 թվականը: Բացի այդ, Amazon ստուդիայի գլխավոր էջում պատկերվել է Ազատության արձանը նացիստական ողջույնի ձևով բարձրացրած ձեռքով, սակայն ավելի ուշ դա հեռացրել են:
Դեռևս Amazon-ը չի մեկնաբանել սկանդալային իրավիճակը, իսկ Metropolitan Transportation Authority տրանսպորտային ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ գովազդի տեղադրումը չի հակասում իրենց ստանդարտներին:
https://youtu.be/eJu4_3k2f84








































