Համաձայն Նյու Յորքի շրջանային դատախազի պատրաստած փաստաթղթի՝ OC հին տարբերակը օգտագործող Android օգտատերերի 74,1 %-ը ենթակա է Google ընկերության գաղտնաբառերի հետախուզման: Այդ մասին տեղեկացնում է The Next Web-ը:
Android-ի հին տարբերակների ողջ բովանդակությունը կարող է ներկայացվել քննիչներին դատարանի պահանջով: Ոստիկանության համար խոչընդոտ կարող է հանդիսանալ միայն թվային կրիչի ամբողջական գաղտնազերծումը: Նման սարքավորումների քանակը կազմում է 26%:
«Դատական փորձագետները, օգտագործելով դատական փորձագիտության տարբեր մեթոդներ, կարող են շրջանցել գաղտնաբառերը այդ սարքավորումներից մի քանիսում: Android սարքերի որոշ տեսակների համար դա կարող է անել Google-ը, եթե խուզարկման թույլտվություն ունի՝ դրանով իսկ օգնելով իրավապահ մարմիններին տվյալներ կորզել սարքերից»,- ասվում է հաշվետվության մեջ:










































