ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 23-ին` ժամը 11.45-ին, տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 54-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 09 UU 426 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել երկաթգծի վրա: Տուժածներ չկան: Ջրափրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:










































