Նալչիկում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության ընթացքում ոչնչացվել են երեք զինյալ, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի տեղական բջջի ղեկավարը: Մյուս երկու զինյալները նույնպես եղել են ղեկավարության կազմում: Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով շրջանի ուժային կառույցներին:
ԴԱԻՇ-ի տեղական բջջի ղեկավարը սպանվել է հրաձգության ժամանակ: Ըստ տեղեկատվության՝ նա այդ պաշտոնին նշանակվել է այս տարվա նոյեմբերի 10-ին` նախորդ առաջնորդ Ռոբերտ Զանկիշիևի չեզոքացումից հետո:
Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեում հայտարարել են, որ Նալչիկում նոյեմբերի 22-ի երեկոյան անցկացված գործողության արդյունքում ամբողջովին ոչնչացվել է ԴԱԻՇ-ին երդում տված ավազակախումբը՝ բաղկացած 14 անդամներից:








































