Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ գլխավորած միջազգային դաշինքը 25 ավիահարված է հասցրել Իրաքում ու Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին։ Այդ մասին հայտարարել են զինվորականները։
Ընդգծվում է, որ Իրաքում 5 ավիահարված հասցվել է Ռամադի քաղաքի մերձակայքում, ինչի արդյունքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի զենքն ու ռազմական տեխնիկան։ Ավիահարվածներ հասցվել են նաև Իրաքի 9 այլ քաղաքներում ԴԱԻՇ-ի դիրքերին, այդ թվում նաև Մոսուլում ու Թիկրիտում։
Հաղորդվում է, որ դաշինքը ԴԱԻՇ-ին հարվածելիս կիրառել է ռմբակոծիչներ, կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր։ Սիրիայում 5 հարված է հասցվել Հասակեի շրջանում, որի արդյունքում ոչնչացվել է 2 ավտոմեքենա, երեք կառույց։ Եվս 3 ավիահարված հասցվել է Ալ-Հոուլ քաղաքի շրջանում։









































