Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Քոչարյանը հուսախա՞բ է արել ՀԱԿ-ին

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ գնահատականները մեկնաբանելու հարցին, «Ազատություն» ռադիոկայանին ընդգծված էմոցիոնալությամբ պատասխան է տվել: «Կարծում եմ, որ այսօր մենք մեր ակտիվ «ոչ»-ի դիրքորոշումը առաջ ենք տանում, և ոչ թե մենք պետք է մեկնաբանենք գործընթացից բացակա քաղաքական ուժերի կամ գործիչների հայտարարությունները, այլ իրենք՝ մերը»:

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի խոսքում բավական նկատելի է այն տոնայնությունը, որով, ըստ էության, մատնացույց է արվում, որ «Քոչարյանի խոսքը գործ չէ», իսկ ահա իրենք գործ են անում, ոչ թե միայն խոսում:

Մի քանի ամիս առաջ ՀԱԿ-ը մի բևեռում էր ԲՀԿ-ի հետ, որը կոչվում էր ոչիշխանական, և այդ ոչիշխանական բևեռի ոչպաշտոնական կարգախոսը ԲՀԿ-ի նախկին առաջնորդի հայտնի խոսքերն էին՝ «Մեր խոսքը գործ է», կամ «Իմ խոսքը գործ է»: Այդ բևեռի շրջանակում պարբերաբար շոշափվում էր Ռոբերտ Քոչարյանի անունը, ու թեև այդ շոշափումներին ի պատասխան ՀԱԿ-ը հայտարարում էր, որ ՀԱԿ-ԲՀԿ տանդեմում Քոչարյան չկա, այնուհանդերձ նկատելի էր, որ համատեղ գործունեության ընթացքում և՛ Ռոբերտ Քոչարյանն էր որևէ կերպ զերծ մնում բևեռի թիրախավորումից, և՛ նաև քոչարյանական մեդիաշրջանակներն էին ոչ միայն զերծ մնում ոչիշխանականների թիրախավորումից, այլ նաև ակտիվորեն աջակցում էին այդ բևեռին: Դե, իսկ ԲՀԿ-ում քոչարյանական թիմի կամ թևի առկայությունը եղել է առավել քան ակնհայտ իրողություն, որն էլ ավելի ակնհայտ դարձավ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռացումից հետո:

Այսպիսով այսօր, ըստ էության, ՀԱԿ-ը փաստորեն հայտարարում է, որ իր խոսքն է գործ, իսկ ահա Ռոբերտ Քոչարյանը միայն խոսում է՝ որևէ բան չանելով «ոչ»-ի համար:

Երբ ձևավորվում էր «Ոչ»-ի ճակատը, ամենից հաճախ հնչող մոտեցումներից մեկն այն էր, որ առանց ԲՀԿ-ի այդ ճակատը քիչ թե շատ կենսունակ կարող է լինել միայն Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսային աջակցությամբ: Այսօր «Ոչ»-ի ճակատի ռեսուրսային սղությունը նկատելի է, և այս տեսանկյունից չի բացառված, որ ՀԱԿ-ն ուղղակի հուսախաբ է եղել Ռոբերտ Քոչարյանից և չի ստացել ակնկալվող ռեսուրսային աջակցությունը, կամ բավարար չափով չի ստացել: Եվ այդ պատճառով է գուցե նաև Լևոն Զուրաբյանն ընդգծում, որ ի տարբերություն Քոչարյանի՝ իրենք ակտիվորեն աշխատում են «ոչ»-ի համար, ոչ թե խոսում մի քանի շաբաթը մեկ տրվող հարցազրույցների միջոցով:

Մյուս կողմից սակայն, ինչ-որ իմաստով նաև հարաբերական իրավիճակ է ստեղծված, և հարաբերական է՝ աշխատանքները ակտիվորեն ավելի շատ «ոչ»-ի՞ համար պայքար են, թե՞ կամա կամ ակամա պայքար են հենց Ռոբերտ Քոչարյանի համար: Այսինքն՝ Քոչարյանը հայտնել է իր դիրքորոշումը, սակայն դրա համար պայքարի կարիք չունի, քանի որ նրան բավարար է ՀԱԿ-ի պայքարը «ոչ»-ի համար:

Շատ հավանական է, որ երկրորդ նախագահը պարզապես պարզ հաշվարկ է արել՝ միևնույն է, ավելի շատ ռեսուրսներով ավելի մեծ արդյունքի հեռանկար չկա, և ուրեմն ինչո՞ւ ծախսել շատ ռեսուրսներ, եթե հնարավոր է առավելագույն արդյունքը ստանալ քիչ ռեսուրսներով պայքարով: Այսինքն՝ եթե ՀԱԿ-ը գտնվում է «ռեալ պոլիտիկի» ռեժիմում, ապա Քոչարյանը խնդրին մոտեցել է «ռեալ բիզնեսի» ռեժիմով, ինչով, ըստ էության, կառավարել է իր նախագահության ողջ շրջանում, և ինչի արդյունքն է, ի դեպ, եղել երկնիշ տնտեսական աճը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում