Google ընկերությունը, որը պատկանում է Alphabet Inc հոլդինգին, թողարկման է պատրաստում Google Play օնլայն խանութի չինական տարբերակը, որտեղից օգտվողները կարողանում են բեռնել ծրագրեր, խաղեր, երաժշտություն, ֆիլմեր և Android սարքերի համար այլ կոնտենտներ: Reuters-ի տեղեկատու աղբյուրների իրազեկմամբ՝ ծառայությունն իր աշխատանքը կսկսի հաջորդ տարի:
Այդսպիսով, ընկերությունը կվերադառնա չինական շուկա, որը լքել էր հինգ տարի առաջ սկանդալով` հրաժարվելով մտցնելու համացանց-ցենզուրա, տեղական իշխանությունների պահանջով:
Սպասվում է, որ չինական Google Play-ը կդառնա Google-ի առանձնացված արտադրանք` միացված չլինելով ԱՄՆ-ի սերվերների հետ: Այն կաշխատի Չինաստանի կառավարության պահանջներին համապատասխան:










































