Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ղեկավարներն ուրբաթ Պալանգայում անցկացված բանակցությունների արդյունքում որոշում են ընդունել չմասնակցել ԴԱԻՇ-ի դեմ պայքարին Ռուսաստանի հետ նույն կոալիցիայում: Այդ մասին հայտնում է լատվիական Diena պարբերականը:
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն այդպիսի դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ Ռուսաստանը «ռազմական գործողություններ է վարում երկու երկրում՝ Ուկրաինայում և Վրաստանում»:
Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը, իր հերթին, նշել է, որ «ԵՄ-ի հարավային սահմանների մոտ կրիտիկական դրությունը չպետք է ուշադրությունը շեղի Ուկրաինայից»:
«Ահաբեկիչների դեմ պայքարը և Սիրիայում հակամարտության հարթումը չպետք է իրականացվեն Ուկրաինայի հաշվին»,- ասել են Ռիգայում:
Իսկ Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիքը Ռուսաստանին «ագրեսոր» է անվանել:










































