Անձի պատմություն, ով ճակատագրի բերումով հայտնվում է որոգայթում ու փորձում դուրս գալ դրանից: Հայկական նոր` «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմը նոյեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում առաջին անգամ ներկայացվեց հանրությանը:
«Բոլորին քաջածանոթ «Որոգայթ» սերիալի ռիմեյքն է: Քրեական դրամա է: Հերոսները նույնն են: Սերիալում բաց մնացած մասը` Հովիկի երիտասարդությունը, լրացվել է: Ասելիքը հիմնականում նույնն է, ներկայացվում է մի անձի պատմություն, ով ճակատագրի բերումով հայտնվում է որոգայթում ու փորձում դուրս գալ: Հավատարիմ ենք մնացել գեղարվեստական ֆիլմի բոլոր կանոններին»,-պրեմիերայից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը:
Նրա խոսքով` ֆիլմի վրա հայկական կինոարտադրության պարագայում բավականին մեծ գումարներ են ծախսվել. բյուջեն 400 հազար դոլարից ավելի է եղել:
«Վաղը Լոս Անջելեսում կլինի ֆիլմի պրեմիերան, շուտով այն նաև Մոսկվայում կներկայացվի»,-նշեց Ռոման Մուշեղյանը:









































