Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Ջենիֆեր Լոուրենսը օժտված է հումորի հիանալի զգացումով ու չի վախենում, որ ծիծաղեն իր վրա։ «Սոված խաղեր»-ի աստղը դարձել է Ջիմի Ֆելոնի շոուի հյուրը։ Դերասանուհին ու հաղորդավարը եթերի ընթացքում հանդիսատեսի համար կատարել են զվարճալի պար։
Լոուրենսն ու Ֆելոնը կրել են պոլիէթիլենից պատրաստված գունավոր կոստյումներ, ինչպես նաև՝ կեղծամներ, և իրենց պարը սկսել են նման տեսքով։









































