Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը: Այսօր շարունակվում է քննարկվել «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«2016 թ. պետական բյուջեի նախագիծը տնտեսական և քաղաքական կարևոր փաստաթուղթ է, որն արտացոլում է առկա սոցիալ տնտեսական ու քաղաքական իրավիճակը: 2016 թ. պետական բյուջեն հիմնված է առաջիկա տարվա սոցիալ-տնեսական զարգացման առաջնահերթությունների ու դրանց իրագործման հնարավորությունների արդյունավետ, հավասարակշռմամբ ու իրատեսականության վրա:
2016 թ. պետական բյուջեի նախագիծը արտահայտում է մեր հանրապետությունում առկա տարաբնույթ խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները: Այն ունի հստակ ծրագրային հենք»,- իր ելույթում նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և հավելեց, որ այս բյուջեն հնարավորությունների բյուջե է:










































