ՀՀ քննչական կոմիտեն Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության դրդապատճառի հետ կապված կարևոր հանգամանքի շուրջ քննություն կատարելու մասին տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունը մերժվել է:
«Մենք, ծանոթանալով գործի նյութերին, համարել էինք, որ քրեական գործում փաստական տվյալ կա առ այն, որսպանության դրդապատճառը, հնարավոր, այլ է, քան հաստատված է քրեական գործի նախաքննությամբ: Միջնորդությունը մերժելիս նախաքննական մարմինը նշել է, որ նախաքննությամբ արդեն իսկ հիմավորվել է, որ Վալերի Պերմյակովը Ավետիսյանների տուն մուտք է գործել ավազակային հարձակման նպատակով ևընտանիքի անդամներին ապօրինաբար կյանքից զրկել է ավազակությամբ զուգորդված:
Հաշվի առնելով այդ հանգամանքները` նախաքննական մարմինը հարկ է համարել, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից մատնանշված հնարավոր շարժառիթի հետ կապված քննություն կատարելուանհրաժեշտություն չկա»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում` հայտնել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը` հավելելով, որ, նախաքննական մարմնի որոշումը բողոքարկվելու է ՀՀ դատախազությունում, իսկ մերժվելու դեպքում` սպանության դրդապատճառի հանգամանքին պարտադիր անդրադարձ կկատարվի նաև դատաքննության ընթացքում:








































