Սպասվում է, որ Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը հաջորդ շաբաթ բանակցություններ վարելու համար Ռուսաստան կայցելի, հաղորդում է Interfax-ը:
«Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի այցը Մոսկվա ծրագրված է հաջորդ շաբաթ: Մենք սպասում ենք, որ մեր նախարարը կհանդիպի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը:
Դեռևս հայտնի չէ` արդյոք Մուալեմն այլ հանդիպումներ կունենա Ռուսաստանի ղեկավարության հետ:









































