ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ իրենք սպանել են չինացի և նորվեգացի պատանդներին, ինչպես նաև հրապարակել զոհերի մարմինների լուսանկարները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Պատկերները հրապարակվել են ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող պարբերականի կողմից: Մինչ այդ, գրոհայիններն առաջարկում էին գնել իրենցից երկու պատանդներին:







































