Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

ԴԱԻՇ-ի դեմ պայքարի գլոբալ դաշինք է ձևավորվում. WSJ

Փարիզյան ահաբեկչությունները խթան դարձան Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի համագործակցության համար, որոնք ցանկանում են միավորել իրենց ուժերը ԴԱԻՇ-ի կողմնակիցների դեմ պայքարի համար: Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը:

Նշվում է, որ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը աստիճանաբար հեռանում են հնարավոր համագործակցության մասին պարզ խոսակցություններից և անցնում «մեծ միասնական կոալիցիայի ստեղծման»:

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ եթե Ռուսաստանը պատրաստ է կենտրոնանալ ԴԱԻՇ-ի դեմ պատերազմի վրա, ապա ԱՄՆ-ը կաջակցի Մոսկվայի հետ համագործակցությանը այդ ռազմական արշավի շրջանակներում:

Պարբերականը հայտնում է, որ երեքշաբթի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու հնարավոր համատեղ ծրագրերը: Օլանդը նաև ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Վաշինգտոն:

Ըստ հոդվածագրի՝ չնայած Սիրիայի ապագայի հարցում տարաձայնություններին՝ երկրներն առաջընթացի նշաններ են ցուցաբերում ջիհադիստների դեմ գլոբալ դաշինքի ստեղծման գործում: Նա նշում է, որ երեքշաբթի Ռուսաստանն ԱՄՆ-ին նախապես տեղեկացրել է, որ պատրաստվում է հարվածներ հասցնել տարածաշրջանում: Պարբերականն ընդգծում է, որ սեպտեմբերի 30-ին սկսված սիրիական ռազմական արշավի սկզբից Ռուսաստանն առաջին անգամ է ամերիկացի գործընկերներին նախօրոք տեղեկացրել օդային ռմբակոծությունների մասին:

Պարբերականը նշում է, որ դեռ բոլորովին վերջերս այդպիսի համագործակցությունը կարող էր անիմաստ թվալ Ղրիմի բռնակցմանն արձագանքի և տնտեսական պատժամիջոցների պատճառով, բայց Վլադիմիր Պուտինն այլևս ԱՄՆ-ի և Եվրոպայի աչքում «համաշխարհային հանցագործ» չի թվում: Ներկայումս նա անփոխարինելի մարդ է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում՝ գրում է The Wall Street Journal-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում