Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հանձնարարված է ապահովել 55 տոկոս կողմ քվեներ

Համայնքապետերն ասում են, որ իրենց հանձնարարված է սահմանադրական հանրաքվեի համար ապահովել 55 տոկոս «այո» քվեներ: Գյուղապետերը, որոնք մինչև վերջերս պնդում էին, որ առանց գումար բաժանելու չեն կարողանալու գլուխ բերել Սահմանադրության նախագիծն անցկացնելու առաջադրանքը, որ գյուղացիները հետաքրքրված չեն հանրաքվեով, և առանց ֆինանսական շահագրգռվածության նրանց հնարավոր չի լինի տանից բերել գյուղամեջ, հիմա ասում են, որ մի բան անելու են Սահմանադրության նախագիծն անցկացնելու համար:

Պարզվում է՝ գյուղապետերին շատ պարզ բացատրել են, թե ինչու իրենք կարող են առանց ֆինանսական լուրջ ռեսուրս օգտագործելու անցկացնել Սահմանադրության նախագիծը: Մեր զրուցակից գյուղապետերից մեկը պատմեց, որ երբ ինքը բողոքել է, որ առանց գումար բաժանելու հնարավոր չէ համապատասխան ձայներ ապահովել «այո»-ի համար, որ մարդիկ առանց փողի ուղղակի չեն գնա ընտրատեղամաս, իրեն հարցրել են, թե արդյոք ինքը ընտրվելիս փո՞ղ է բաժանել: Ինքն էլ պատասխանել է, որ ոչ առանց փողի է ընտրվել: «Դե եթե դու կարող ես առանց փողի գյուղապետ ընտրվել, ուրեմն այդ գյուղում այդքան հարգանք ու հեղինակություն ունես, ուրեմն կարող ես քո հեղինակությունն օգտագործելով անցկացնել նաև Սահմանադրության նախագիծը»,- շատ հանրամատչելի բացատրել են գյուղապետին:

Մեր զրուցակիցն ասաց, որ այս խոսակցության ընթացքում իրեն ցույց են տվել նաև մեդալի հակառակ երեսը՝ ասելով, որ եթե Սահմանադրության հանրաքվեն չանցնի, դա կնշանակի, որ ինքը այդ գյուղում այնքան էլ մեծ հեղինակություն չունի, ինչը նշանակում է, որ ՏԻՄ հաջորդ ընտրություններում խնդիր կունենա վերընտրության հարցում: Պարզ ասած՝ հասկացրել են, որ եթե ուզում ես շարունակել աշխատել գյուղապետ, ապա պետք է օգնես անցկացնելու Սահմանադրության նախագիծը:

55 տոկոսի խոսակցությունն էլ եղել է այդ ժամանակ, գյուղապետերին ասել են, որ իրենցից մեծ տվյալներ չեն պահանջում, չեն ուզում 80-90 տոկոսանոց արդյունք, կարևորը որ «այո»-ն «ոչ»-ից շատ լինի, մոտավորապես 55 տոկոսի շրջանակներում:

Իշխանությունների տրամաբանությունը երկաթյա է նաև այլ հարցում: Գյուղապետերին հնարավորություն է տրվում օգտվել համայնքի բյուջեից, այսինքն՝ ինչ-որ ծախսեր ցույց տալ, բայց իրականում ոչինչ չանել կամ անել ցույց տվածի մի մասը, իսկ գումարի մի մասն օգտագործել սեփական կարիքների համար, հայերեն ասած՝ տուն պահել: Գյուղապետ աշխատելը՝ մանավանդ, եթե համայնքի բնակիչների թիվը մի քիչ մեծ է, և համապատասխանաբար համայնքի բյուջեն էլ մեծ է, բավականին եկամտաբեր զբաղմունք է: Իշխանությունը համարում է, որ եթե գյուղապետը իշխանության թողտվությամբ փող է աշխատում, ապա պարտավոր է դրա դիմաց որոշակի ծառայություններ մատուցել իշխանությանը: Իսկ այսօր ավելի լավ ծառայություն, քան հանրաքվեի կազմակերպումն է՝ չի կարող լինել:

Իհարկե, գյուղապետերի մի մասը խիստ դժգոհ է իր ֆինանսական վիճակից, մի մասն ասում է, որ զզվել է այդ աշխատանքից, և պատասխանատվությունը ավելի մեծ է, քան այն ենթադրյալ եկամուտը, որ իրենք ստանում են: Բայց եթե դա այդպես լիներ, նրանք վաղուց հրաժեշտ տված կլինեին գյուղապետի պաշտոնին, և ոչ թե համառորեն կփորձեին վերընտրվել հինգերորդ կամ վեցերորդ անգամ: Չնայած չի բացառվում, որ կլինեն համայնքներ, որտեղ Սահմանադրության նախագիծը կարող է և չանցնել, բայց դրանք մեծ թիվ չեն կազմի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում