Էյֆելյան աշտարակի տարածքը շրջափակված է իրավապահ ուժերի կողմից կասկածելի փաթեթի մասին հաղորդագրության պատճառով: Այս մասին հայտնել է Փարիզի պրեֆեկտուրայի ոստիկանության ներկայացուցիչը, գրում է RIA Novosti-ն:
«Կասկածելի փաթեթի մասին հաղորդագրություն է ստացվել: Ներկա պահին այդ տեղեկությունը ստուգվում է»,- ասել է նա:








































