Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նոյեմբերի 24-ին կժամանի Վաշինգտոն, իսկ նոյեմբերի 26-ին՝ Մոսկվա։ Այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատը։
Ընդգծվում է, որ Օլանդը մտադիր է այդ այցերի ժամանակ քննարկել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի մեթոդները, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ելիսեյան պալատ է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Այստեղ նրան ընդունել են Ֆրանսուա Օլանդն ու Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը։









































