ԱՄՆ-ում Twitter-ի օգտատերերն աջակցել են սիրիացի փախստականներին, որոնց մի շարք նահանգներ հրաժարվում են ընդունել Փարիզի ահաբեկչություններից հետո։
Նրանք հիշեցրել են, որ Apple կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսի կենսաբանական հայրը եղել է Սիրիայից, ով 1950-ականների կեսերին տեղափոխվել է ԱՄՆ։ Այս մասին հայտնում է USA Today-ը։
Նոյեմբերի 16-ին նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը առաջարկել էր լրջորեն մտածել մզկիթների փակման մասին։ 27 նահանգներ հրաժարվել են փախստականների ընդունումից։










































