Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Կոտայքի մարզում տեղի ունեցած սպանության կասկածանքով այսօր առավոտյան բերման է ենթարկվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանի քրոջ որդին՝ Հայրապետ Սեփոյանը:
Armtimes.com-ի հետ զրույցում, սակայն Մխիթար Հարությունյանը չի ցանկացել խոսել դեպքի մասին. «Բան չունեմ ասելու, խոսելու: Ես դեպքից տեղյակ չեմ»,-եզրափակել է նախկին պատգամավորը:







































