Viaggi News-ի փոխանցմամբ՝ իտալական D’Appolonia ընկերությունը մշակել է ուղեբեռի համար նախատեսված «հակապայթյունային» պատյան։ Այն կտեղակայի օդանավի բեռների բաժնում և ունակ կլինի չեզոքացնել բեռներում թաքցված ռումբի պայթյունը։
Պատյանն արտադրվում է Ճենովայում՝ տեքստիլ հյուսվածքից ու մի շարք այլ նյութերից, որոնք նրան կայուն են դարձնում պայթյունի արձակած ջերմության ու հարվածային ալիքի դեմ։ Այն կթողարկվի երեք տարբերակով՝ կախված օդանավի չափերից։ Համակարգն արդեն իսկ ստացել է Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) արտոնագիրն ու վկայականը։







































