Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ֆրանսիայում իրադարձությունների ֆոնին կրկին նշել է Սիրիայում քաղաքական լուծման որոնման և այդ խնդրի վրա համաշխարհային ողջ հանրության կենտրոնացված աշխատանքի անհրաժեշտությունը: Այս մասին նախարարն ասել է Spiegel Online պարբերականին տված հարցազրույցում:
«ԴԱԻՇ-ից չի փրկի ո՛չ խոսքը, ո՛չ փաստարկը և առավել ևս՝ ո՛չ խեցու մեջ մտնելու փորձը, այլ միայն համաշխարհային հանրության համակարգված գործողությունները»,- հայտարարել է նախարարը:
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ին հնարավոր չէ «հաղթել միայն ռազմական մեթոդներով: Անհրաժեշտ է նաև ավելի ակտիվորեն փնտրել Սիրիայում հակամարտության քաղաքական լուծում»: «Այդպես և միայն այդպես մենք իսլմական ահաբեկչությանը կզրկենք դրա քաղաքական, ռազմական և գաղափարական հողից ու կհաղթենք ԴԱԻՇ-ին»,- կարծում է քաղաքական գործիչը:









































