Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հաստատել է «Թուրքական հոսք» գազատարի ու Աքքույու ատոմակայանի կառուցման նախագծերում շահագրգռվածությունը:
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխգործակցությունը շատ լայն է։ Նա հավելել է, որ երկու երկրների միջպետական հանձնաժողովի նիստը Սանկտ Պետերբուրգում կանցկացվի դեկտեմբերի 15-ին։ Պեսկովն ընդգծել է, որ Պուտինն ու Էրդողանը մանրամասն քննարկել են Սիրիայի հարցը, և թեև մի շարք հարցերի շուրջ պահպանվում են տարաձայնությունները, ընդհանուր առմամբ երկխոսությունը կարելի է որակել որպես կառուցողական։