Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հայ-ռուսական միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումը կապված է Սիրիայի, ոչ թե Թուրքիայի հետ

«Ռուս-թուրքական հարաբերությունների սրումը համակարգային և ճակատագրական չէ, և վերջիվերջո այդ հարաբերությունները կկարգավորվեն: Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը դա անելու է ի վնաս Հայաստանի շահերի»:

 Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) վերլուծական կենտրոնի առաջատար գիտաշխատող, դիվանագետ, պատմաբան և քաղաքագետ Վիկտոր Միզինը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ ռուս-թուրքական հարաբերություններին և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցությանը, սիրիական հակամարտությանը և քրդական խնդրին:

Միջազգայնագետն ասաց, որ Ռուսաստանը Թուրքիային թշնամական պետություն չի համարում, ընդհակառակը` նա համոզված է, որ Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցության մեծ պոտենցիալ ունեն, բայց դա չի լինի Հայաստանի շահերի հաշվին: «Սրանք երկու տարբեր գործընթացներ են»,- նշեց Վիկտոր Միզինը:

– Պարոն Միզին, ՌԴ կառավարությունը հոկտեմբերի վերջին հաստատեց կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը: Ձեր կարծիքով` այս որոշումն ինչ-որ առումով կապվա՞ծ է այսօրվա իրադարձությունների` սիրիական հակամարտության, ռուս-թուրքական հարաբերությունների սրման հետ:

– Նախ, ուզում եմ ասել, որ Հայաստանը Ռուսաստանի ամենահավատարիմ ընկերներից ու դաշնակիցներից է, այդ թվում՝ ռազմա-տեխնիկական և տնտեսական առումներով: Մեր երկրները սերտորեն համագործակցում են Մաքսային/Եվրասիական կառույցի շրջանակներում: Կարծում եմ` մեր ժողովուրդներին կապում են ջերմ զգացմունքները, կրոնը, և իհարկե, Ռուսաստանը երբեք չի կառուցի իր արտաքին քաղաքական շահերը Հայաստանի շահերի հաշվին: Սա պիտի պարզ լինի բոլորի համար: Համագործակցությունը միայն խորանալու է:

Անցնելով բուն հարցին` պիտի ասեմ, որ վերջին ժամանակներում, երբ Էրդողանը դեռ վարչապետ էր, մենք շատ լավ հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ: Այդպես է ստացվել պատմականորեն: Ընդհանրապես ես կարծում եմ, որ Խորհրդային Միությունը առաջին երկիրն էր, որ աջակցեց Քեմալ Աթաթուրքի կառավարությանը, որը հետո սկսեց Թուրքիայի մոդեռնիզացման և ժողովրդավարացման գործընթացը:

Հետո սկսվեց դժվար շրջան, քանի որ Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի ավանպոստը. այնտեղ տեղակայվեցին ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտներից շատերը: Երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, հարաբերությունները վատ չէին զարգանում թե՛ տնտեսության, թե՛ տուրիզմի տեսանկյունից: Թուրքիան, ինչպես հայտնի է, դարձավ ռուսաստանցի զբոսաշրջիկների գլխավոր ուխտավայրերից մեկը: Բայց վերջին տարիներին, ցավոք սրտի, ծագեցին մի շարք խնդիրներ: Դրանք կապված են Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության հետ:

Այդ երկրի էլիտայում զարգանում է այն գաղափարը, որ Թուրքիան պիտի դառնա տարածաշրջանի առաջատար տերությունը: Թուրքիան սկսեց կարևոր դեր խաղալ ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլ առաջին հերթին Մերձավոր Արևելքի սահմանամերձ շրջաններում: Սիրիական գործողության սկզբնական շրջանում մի շարք տհաճ միջադեպեր եղան. Թուրքիան մեղադրեց Ռուսաստանի ռազմաօդային ուժերին, թե նրանք թռչել են Թուրքիայի տարածքի վրայով, ինչպես նաև ռուսական ինքնաթիռների ռադարները հետևել են թուրքական F-16 ինքնաթիռներին: Շատ դժվար բանակցություններ են ընթանում «Թուրքական հոսք» գազային նախագծի շուրջ: Եվ քանի որ Եվրամիության ղեկավարությունը փաստացի արգելափակել է «Հարավային հոսքը», Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել Թուրքիայի տարածքով գազատար անցկացնելու մասին, բայց նախագծի իրականացումը սառեցվել է:

– Այս խնդիրները միայն Սիրիայի հարցո՞վ են պայմանավորված, թե՞ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ավելի խորը խնդիրներ կան:

– Այո, այո, սա կապված է Սիրիայի և մասամբ տնտեսական հարցերի հետ: Գիտեք, այդպիսի բանակցությունները միշտ շատ բարդ են լինում, որովհետև խոսքը հսկայական գումարի մասին է, և յուրաքանչյուր կողմ, իհարկե, փորձում է իր համար ավելի շահավետ պայմաններ ապահովել: Ինչպես կարծում են «Գազպրոմում»` թուրքական կողմն այժմ հենց դա էլ անում է: Այնպես որ, չեմ կարծում, որ «Թուրքական հոսքի» խնդիրն ուղղակիորեն կապված է Սիրիայի հետ: Փորձագետները կարծում են, որ հարաբերությունները սրվեցին այդ իրադարձություններից հետո, բայց նաև ավելացնում են, որ դրա հետ մեկտեղ Թուրքիայում որևէ մեկը չի ուզում լրջորեն սրել կամ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նրանք շատ լավ հասկանում են, թե որքան կարևոր են այդ հարաբերությունները ինչպես աշխարհաքաղաքական (քաղաքականություն և դիվանագիտություն), այնպես էլ զուտ տնտեսական տեսանկյունից, որովհետև Ռուսաստանը Թուրքիայի ամենախոշոր գործընկերներից է:

Մինչ Եվրամիության շատ երկրներում հայտարարում են, թե չարժե կամ վաղ է Թուրքիային ընդունել ԵՄ կազմի մեջ, Թուրքիան առաջարկ է ստանում միանալ ինչ-որ տարածաշրջանային կազմակերպությունների: Ճիշտ է, այդ գործընթացն առայժմ սառեցված է`հարաբերությունների վատացման պատճառով: Բայց ես կարծում եմ, որ մենք դեռ կվերադառնանք այդ հարցին, որովհետև Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են շատ ոլորտներում: Բազմաթիվ թուրքական ընկերություններ մասնակցում են Ռուսաստանի շինարարական նախագծերին, Ռուսաստանն իր հերթին մասնակցում է խոշոր էներգետիկ նախագծերին: Խոսքը ոչ միայն գազային նախագծի մասին է, այլ այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է կառուցել մի քանի խոշոր էլեկտրակայան: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը համաշխարհային ատոմային էներգետիկայի առաջատարներից է:

Այնպես որ, սա համակարգային խնդիր չէ, սա ճակատագրական չէ, և վերջիվերջո հարաբերությունները կկարգավորվեն: Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը խախտելու է իր սկզբունքները`դա անելով ի վնաս Հայաստանի շահերի: Հայաստանցիներն այդ հարցում կարող են հանգիստ լինել: Մենք Թուրքիային չենք համարում թշնամական պետություն, ընդհակառակը` հավատում ենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան փոխգործակցության հսկայական դաշտ ունեն, բայց որևէ մեկը չի դավաճանի Հայաստանի շահերին: Սրանք երկու տարբեր գործընթացներ են:

– Միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու որոշումը կայացվել է մի քանի տարի առաջ, բայց համաձայնագիրը հաստատվում է այսօր, երբ ռուս-թուրքական հարաբերությունները լրջորեն սրվել են: Սա նշանակում է, որ Ռուսաստանը երկարատև պլաննե՞ր ունի այս ուղղությամբ:

– Իրավիճակը սրվեց, և ռուս ռազմական գործիչները, քաղաքական ղեկավարները անկեղծորեն հայտարարում են, որ դա կապված է Արևմուտքի քաղաքականության հետ: Բայց իրականում դա կապված է նաև Ղրիմի միացման, ուկրաինական ճգնաժամի հետ: Ինչպես Մոսկվայում են կարծում, վերջին շրջանում Արևմուտքն ագրեսիվ քաղաքականություն է վարում, Ռուսաստանի սահմանամերձ երկրներում տեղակայվում են զինված ուժերի նոր ստորաբաժանումներ, կարծես նոր «սառը պատերազմ» է սկսվել: Եվ դա, իհարկե, ստիպում է Ռուսաստանին փոխել իր քաղաքականությունը պաշտպանության ոլորտում և հսկայական միջոցներ ծախսել պաշտպանության վրա: Իրավիճակն էլ չի հանդարտվում, ընդհակառակը` գնալով ավելի է սրվում: Եվ ինչպես Ռուսաստանի ղեկավարությունն է ասում, Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում հիմա շատ մոդայիկ է դարձել «Ռուսաստանի զսպման» և «երկակի ստանդարտների» քաղաքականությունը:

Սա ստիպում է Ռուսաստանին, մի կողմից, թեքվել դեպի արևելք. Ռուսաստանը հիանալի հարաբերություններ ունի Չինաստանի հետ: Չինաստանը փաստացի դարձել է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, և երկու երկրները համագործակցում են BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) շրջանակներում: Մյուս կողմից՝ Ռուսաստանը ստիպված է ակտիվանալ Սիրիայում:

Եվ դա, իհարկե, ստիպում է մտածել մեր հարավային սահմանների անվտանգության մասին: Ինչպես գիտեք, ռուսաստանյան զինված ուժերը վաղուց գտնվում են Հայաստանում: Իսկ մենք գիտենք, թե ինչ սպառնալիքներ են գալիս այդ ուղղությունից: Նկատի ունեմ ահաբեկչական ակտիվությունը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման փորձերը թափանցել մեր երկրներ և հավաքագրել նոր մարտիկներ, նոր ջոկատներ: Այդ իսկ պատճառով ՀԱՊԿ-ի համագործակցությունը շատ կարևոր է: Բնական է, այդ խնդիրներն առաջ էլ էին լուծվում, բայց հիմա կյանքը, ստեղծված իրավիճակը և նոր մարտահրավերներն ու սպառնալիքները ստիպում են ակտիվացնել ջանքերը, այդ թվում՝ փոխգործակցության, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ինտեգրման իմաստով: Եվ սա շատ լավ դրսևորվում է ՀԱՊԿ-ի շրջանակներում կայացած հանդիպումների ժամանակ:

– Իսկ այս գործընթացները որևէ կերպ կապվա՞ծ են Թուրքիայի և Սիրիայի քրդերի խնդրի հետ:

– Ո՛չ, չեմ կարծում, որ դրանք իրար հետ կապ ունեն: Նախևառաջ, Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում սկսվել է սիրիական ճգնաժամից տարիներ առաջ: Չնայած որոշ փորձագետներ մեղադրում են Թուրքիային «Իսլամական պետությանն» աջակցելու համար, այնուամենայնիվ իրադրությունը փոխվում է, և Թուրքիան ակտիվորեն կմասնակցի սիրիական հակամարտության կարգավորման գործընթացին: Չնայած այդ հակասություններին և տհաճ միջադեպերին, փոխըմբռնման մեծ պաշար կա:

Ինչ վերաբերում է քրդական հարցին, ես չեմ լսել, որ որևէ մեկը Ռուսաստանում փորձեր օգտագործել քրդական հարցը: Սա իրոք շատ ցավոտ թեմա է Թուրքիայի համար, բայց ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ «Իսլամական պետության» խնդիրը հիմա ավելի կարևոր է, քան քրդական հարցը, որովհետև Ստամբուլի ահաբեկչական գործողություններն իրականացրել են ոչ թե քրդերը, այլ հենց «Իսլամական պետությունը»: Այսօր սա է գլխավոր սպառնալիքը Թուրքիայի համար: Իհարկե, արևմտյան երկրների քաղաքական գործիչները, իրավապաշտպանները խստորեն քննադատում են Թուրքիային իր սեփական քուրդ քաղաքացիների դեմ իրականացվող գործողությունների համար, բայց Ռուսաստանն այս հարցում չեզոք դիրքորոշում ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում