Սահմանադրական բարեփոխումների գործընթացին դեմ արտահայտվող փաստաբանները այսօր էլ պնդում են՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, և հանրաքվեի օրը հասարակությունն իր անտարբերությամբ կապացուցի դա։
Ըստ Նորիկյանի՝ այսօր հասարակությանն ավելի շատ հուզում է ավտոմեքենաների մգեցված ապակիների խնդիրը, դրանց համար սահմանված տուգանքը, քան փոփոխվող սահմանադրությունը։ Ինչը նշանակում է, որ իշխանությունները ստիպված են լինելու գնալ տոտալ ընտրախախտումների, որպեսզի ապահովեն ցանկալի «Այո»-ն։
Իսկ ստեղծված վիճակում մենք կունենանք պարզապես ոչ լեգիտիմ Սահմանադրություն: Ինչ վերաբերում է Սահմանադրության բուն տեքստին, ապա փաստաբանը նկատում է:
Ըստ Գևորգ Գյոզալյանի, եթե անգամ փոփոխվի էլ Սահմանադրությունը, այն կմնա որպես թուղթ։
Փաստաբանը վստահ է, որ իշխանությունները ամեն գնով փորձելու են անցկացնել հանրաքվեն։ Դրական արդյունք ապահովելու համար կգնան ամենատարբեր ընտրախախտումների, բայց դրանով ոչ ոքի աչքին թոզ չեն փչի, քանի որ հասարակության անտարբերությունն ամեն բանի մասին կխոսի։
Գյոզալյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում քննարկել, թե նույնականացման քարտերով կարելի է բազմակի քվեարկություն ապահովել, ավելորդ է, քանի որ կեղծիքների մեխանիզմները բազմաթիվ են։









































