Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հեռագիր է ուղարկել, որում հայտնում է իր ցավակցությունն ու կարեկցանքը:
Կրեմլի մամլո ծառայությունը հայտնել է, որ այս հանցանքի հետաքննության համար Մոսկվան պատրաստ է աջակցել ֆրանսիական կողմին բոլոր անհրաժեշտ միջոցներով:
Վլադիմիր Պուտինի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Այս ողբերգությունը դարձել է մարդկային քաղաքակրթությանը մարտահրավեր նետող ահաբեկչության բարբարոսական բնույթի հերթական ապացույցը: Ակնհայտ է, որ այս չարիքի դեմ արդյունավետ պայքարի համար ամբողջ միջազգային հանրույթի իրական համագործակցությունն է պետք: Ուզում եմ հաստատել ռուսական կողմի պատաստակամությունը ֆրանսիացի գործընկերների հետ ամենամոտ համագործակցության համար»:







































