Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Ինչ պետք է սպասել Փարիզի ահաբեկչություններից հետո. Stratfor

Փարիզում իրականացված ահաբեկչությունները, որոնք ակնհայտորեն համաձայնեցված էին, տեղի են ունեցել միանգամից մի քանի վայրերում տարբեր մեթոդների կիրառմամբ՝ ասված է հեղինակավոր Stratfor վերլուծական կենտրոնի անդրադարձում, որում ահաբեկչություններից հետո սպասվելիք իրադարձությունների իր կանխատեսումներն է արել:

Ահաբեկչությունների առաջին ալիքը երկու մահապարտների իրականացրած հարձակումն էր Stade de France-ում, որտեղ այդ պահին անց էր կացվում Գերմանիա-Ֆրանսիա ֆուտբոլային հանդիպումը (խաղին ահաբեկչության պահին ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը. նրան հեռացրել են դեպքի վայրից, այնուհետև նա հանդիպել է ՆԳ նախարար Բեռնար Կազանևի հետ): Հայտնի չէ, թե ահաբեկչության ժամանակ օգտագործվե՞լ են արդյոք նռնակներ կամ այլ պայթուցիկներ. հնարավոր է մահապարտների մասնակցությունը ահաբեկչությանը:

Այդ նույն ժամանակ զինված անձինք մեքենայով անցնելով կամբոջիական ռեստորանի կողքով՝ կրակ են բացել մարդկանց վրա: 25 րոպե անց զինված մարդիկ կրակ են բացել Շարոն փողոցում, և առաջին ահաբեկչությունից մեկ ժամ անց հարձակում է իրականացվել Լուվրի և Les Halles առևտրական կենտրոնի վրա:

Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները հսկողություն են իրականցնում 10-րդ և 11-րդ շրջաններում՝ ռեստորանների, բարերի և մարզադաշտի շրջակայքում: Փարիզի այդ հատվածները շատ են այցելում զբոսաշրջիկները և երիտասարդությունը: Betaclan համերգասրահում ահաբեկիչները մոտ 100 հոգու պատանդ են վերցրել:

Հնարավոր է՝ Փարիզում իրադարձությունները զարգանան կայծակնային արագությամբ. ցանկացած պահի իրավիճակը Betaclan համերգասրահում կարող է փոխվել, եթե հատուկ ծառայության աշխատակիցները համարեն, որ ահաբեկիչները պատրաստվում են կրակ բացել պատանդների վրա:

Փարիզի ահաբեկչությունները ցնցող, սակայն սպասելի իրադարձություններ էին՝ կարծում են Stratfor-ի վերլուծաբանները: Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների շատ քաղաքացիներ Սիրիայում միացել էին ծայրահեղականների խմբավորումներին: Կարևոր է այժմ այն հարցը, թե այդ ահաբեկչությունները իրենց բնույթով «տեղակա՞ն են», թե՞ հարձակվողները պատրաստվել և օգնություն են ստացել արտասահմանից՝ մասնավորապես ԴԱԻՇ-ի կամ Ալ-Քաիդայի կողմից: Իսկ փախստականների հոսքը Եվրոպա ուժեղացնում է ջիհադականների՝ Եվրոպա մուտք գործելու վտանգը:

Անկասկած այս ահաբեկչությունները քաղաքական հետևանքներ կունենան: 5 օր հետո Ֆրանսիայի միակ ավիակիր նավը՝ «Շարլ դե Գոլը», պետք է մեկնի Պարսից ծոց՝ Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար: Եթե հաստատվի, որ Փարիզում ահաբեկչություն իրականացնողը ԴԱԻՇ-ն է, ապա, իհարկե, Ֆրանսիան ավելի կակտիվացնի իր մասնակցությունը ԴԱԻՇ-ի դեմ պայքարին, և դա այն ժամանակ, երբ Սիրիայում իրավիճակը գնալով ավելի խճճվում է և ավելի մեծ թվով մասնակիցների է ներգրավում:

Քաղաքական տեսանկյունից Փարիզի ահաբեկչությունները հիշեցնում են Ֆրանսիայի նախկին էթնիկ լարվածությունների մասին: Նախորդող մի քանի ամիսների ընթացքում ուշադրությունը այդ հարցով կենտրոնացած էր հարևան Գերմանիայի վրա: Փախստականներից շատերը արևելքից և հարավից գալիս են Գերմանիա, և նրանցից քչերն են շարունակում իրենց ճանապարհը դեպի Ֆրանսիա: Արդյունքում Ֆրանսիան առանձնապես չէր խառնվում փախստականների խնդրի վերաբերյալ հարցի լուծմանը: Թեպետ կիսում էր Գերմանիայի այն առաջարկը, որ փախստականները պետք է տեղաբաշխվեն ողջ Եվրոպայով մեկ: Այնուամենայնիվ կարելի է սպասել, որ ահաբեկչությունները կուժեղացնեն այն դիրքորոշումը, որ պետք է կանգնեցվի փախստականների հոսքը և փակվեն եվրոպական շատ երկրների սահմանները:

Ահաբեկչություններից հետո հնարավոր է աճի Մարի Լե Պենի ղեկավարած «Ազգային ճակատ» կուսակցության հեղինակությունը: Հայտնի է, որ այս կուսակցությունը կողմ է փախստականների հոսքը դադարեցնելուն:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում