Փարիզում ահաբեկչական հարձակումների շարքն 150-ից ավել մարդու կյանք է խլել։ 112 մարդ զոհվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի 11-րդ օկրուգի «Բատակլան» համերգասրահում (որոշ տվյալներով կինոթատրոնում) հրաձգության իրականացման և ներկաների պատանդման ժամանակ։ Միջադեպի պահին համերգասրահում ընթանում էր ամերիկյան Eagles of Death Metal ռոք խմբի համերգը։
Եվս 40 մարդ դարձել է մայրաքաղաքի այլ շրջաններում իրականացված ահաբեկչության զոհը։










































