Ամերիկյան Nootrobox ընկերությունը ծամվող, մարմելադի տեսքով սուրճ է մշակել, որը կարելի է միշտ ունենալ գրպանում և ուտել աշխատանքի ընթացքում, հայտնում է kedem.ru-ն: Յուրաքանչյուր խորանարդիկը պարունակում է 50 գ կոֆեին, В խմբի վիտամիններ և ֆոլաթթու: Տարրերի այդ համադրությունը բավարար է մի քանի ժամով թարմանալու համար:
Սուրճի խորանարդիկները թողարկվել են 3 տարբերակով՝ սև սուրճ, լատտե և շոկոլադով սուրճ: Սուրճի խորանարդիկները մոտ ժամանակներս կհայտնվեն ԱՄՆ-ի խանութներում: Սուրճի 24 խորանարդիկներով փաթեթը կարժենա մոտ 20 դոլար:










































