Ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակիրը, որն ուղարկվում է ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողություններում երկրի ռազմաօդային ուժերի աջակցության համար, Տուլոնից տեղակայման վայր կուղարկվի նոյեմբերի 18-ին։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով ֆրանսիական կառավարության պաշտոնական ներկայացուցչին։
Ելիսեյան պալատը նոյեմբերի սկզբին հայտարարել էր ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողություններում մասնակցության համար «Շառլ դե Գոլ» ավիակրի գլխավորությամբ նավախումբ ուղարկելու մասին։








































