Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը չի համարում, որ մի քանի փաստաբանների կռիվը Փաստաբանների պալատի հետ սկանդալ է կամ ձախողում։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Փաստաբանների պալատում մեծ սկանդալ էր հասունացել։ Փաստաբանների մի խումբ, ովքեր հայտնվել էին պալատի նախագահի ու խոսնակի թիրախում, պնդում էին, որ Պալատից իրենց դեմ հոդվածներ են պատվիրվել մամուլում, ինչը, ըստ էության, հաստատվեց։ Պալատի խոսնակ Հայկ Հակոբյանի դեմ հարուցված վարույթի շրջանակներում վերջինս նկատողություն ստացավ։
Զոհրաբյանը չհամաձայնեց, որ Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը և մի քանի այլ փաստաբաններ հայտնվել են թիրախում սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվելու պատճառով։
Ամեն դեպքում Զոհրաբյանը նշեց, որ Պալատում կոնֆլիկտներ միշտ լինելու են, քանի որ հենց դրա արդյունքում է հնարավոր լինում ինչ-որ բան անել։







































