Ճապոնացի Քենիթի Իտոն` Մարդ-կապիկ մականունով, նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել, հաղորդում է The Independent-ը: Նա 100 մետր տարածությունը չորեքթաթ վազելով անցել 15.71 վայրկյանում: Ռեկորդային փորձն արձանագրվել է Տոկիոյում` «Կոմաձավա Օլիմպիկ» մարզադաշտում:
Իտոն 3 անգամ համաշխարհային ռեկորդներ է սահմանել` 2008-ին, 2012-ին և 2013-ին:
Նոր ձեռքբերումը նվիրված է Guinness World Record Day-ին, որը նշվում է յուրաքանչյուր տարի նոյեմբերի 12-ին:







































