Իրանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ բանակցությունները կարող են 2-3 տարի տևել: Կպահանջվի մեծ աշխատանք իրականացնել տարբեր նախարարությունների մակարդակով և մշակել բազմաթիվ հարցեր: Այսպես է կարծում Իրանի կապի և հաղորդակցության նախարար Մահմուդ Վայեզին, գրում է RIA Novosti-ն:
«Ընդհանուր առմամբ, մենք ողջունում ենք այդ գաղափարը: Սակայն նման հարցի շուրջ քննարկումները ժամանակատար են: Պետք է մեծ աշխատանք տանել տարբեր նախարարությունների մակարդակով և մշակել բազմաթիվ հարցեր, բանակցությունները կարող են 2-3 տարի տևել»,- հայտարարել է նա:









































