Երգչուհի Մայլի Սայրուսը նմանակ ունի՝ գրում է Spletnik.ru-ն:
Ոմն Մարդի Շեյքլֆորդ Instagram-ում հրապարակել է լուսանկարներ, որոնցում նա գործնականում չի տարբերվում Մայլիից: Մարդին կրկնօրինակում է աստղի ոճը, սանրվածքը և սիրելի դիրքերը: Նա լուսանկարվել է շների հետ՝ ինչպես Մայլին, ով շատ ընտանի կենդանիներ ունի:
Երգչուհու նման՝ Մարդին ևս բուսակեր է: Նշվում է նաև, որ նա հագուստներ է պատրաստում:
Նմանությունը զարմացրել է նույնիսկ Մայլի Սայրուսի հայրիկին, ով Մարդիին հանդիպել է դստեր համերգի ժամանակ: Սայրուս ավագը լուսանկար է հրապարակել, որը տարածվել է համացանցում:
Մարդին ասել է, որ իրեն Մայլի Սայրուս են համարել դեռևս 14 տարեկանում, երբ ինքը աշխատում էր որպես մատուցողուհի:














































