Աստղագետները հայտարարել են Արեգակնային համակարգի ամենահեռավոր բնակիչը համարվելու հերթական հավակնորդի՝ V774104 գաճաճ մոլորակի հայտնաբերման մասին: Մոլորակի տրամագիծը 500-1000 կմ է, այն գտնվում է Արևից 15 մլրդ կմ հեռու, ինչի մասին գիտնականները պատմել են ԱՄՆ-ում DPS Մոլորակաբանության հերթական կոնֆերանսի ժամանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Մեզնից և Արևից 3 անգամ ավելի հեռու, քան Պլուտոնը, գտնվող այդ օբյեկտը հայտնաբերել է աստղագետների խումբը՝ Սքոթ Շեփարդի ղեկավարությամբ Վաշինգտոնի Քարնեգի գիտության ինստիտուտից:









































