Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի երգչուհի ու դերասանուհի Մայլի Սայրուսն ամբողջովին մերկացել է MTV Video Music Awards մրցանակաբաշխության հանձնման արարողության կուլիսների հետևում։ Նրա լուսանկարը հրապարակվել է V Magazine պարբերականում։
Դրանում 22-ամյա աստղը պատկերված է ռեժիսորի աթոռին մերկ նստած։ Լուսանկարն արվել է դեռևս օգոստոսի 30-ին, սակայն այն ժամանակ չի հրապարակվել։ Ընդգծվում է, որ Սայրուսն այդ քայլին գնացել է հանուն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին աջակցելու։










































