«ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ Հարկային օրենսդրական փոփոխությունները միտված են խթանելու ձեռնարկատիրական գործունեությունը, այսինք՝ մեր պետության տենտեսական-սոցիալական իրավիճակը լավացնելու, որպեսզի երկիրը դառնա գրավիչ երկիր:
Մենք պետք է հասկանանք՝ այս վարչարարությունը և՛ մեծ և միջին ձեռնարկությունների վրա նո՞ւյն կերպ է ազդելու, նո՞ւյն էֆեկտն է լինելու:
Այսօր հայաստանյան իրականության արդյունաբերական կապիտալի մեջ օտարերկրյա ներդրումներ կատարելու հետ կապված լուրջ խնդիրներ կան, որովհետև այն երկարատև ցիկլ է ենթադրում: Հայաստանում երկարատև ներդրումներ անելը չի խթանվում, որովհետև եթե ուզենան հետո վաճառել, չի վաճառվում»:









































