Իգական սեռի բրիտանացի խորհրդարանականները կոչ են անում թույլ տալ կրծքով կերակրել Համայնքների պալատի նիստերի դահլիճում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Այդ նախաձեռնության հեղինակն է Լեյբորիստական կուսակցությունից խորհրդարանի անդամ Ջես Ֆիլիպսը, ով կոչ է արել փոփոխություններ մտցնել գործող կանոններում, որպեսզի դրանով իսկ խթանվի մեծաթիվ կանանց մուտքը քաղաքականություն։
Նա նշել է, որ մինչ իր հեռանալը ցանկանում է խորհրդարանում կանանց ու տղամարդկանց հարաբերակցությունը հասցնել 50/50-ի։
Կրծքով կերակրումից բացի, նա առաջարկել է թույլ տալ կին պատգամավորներին իրենց հետ աշխատանքի բերել մինչդպրոցական տարիքի երեխաներին։








































