Մեխիկո նահանգի գլխավոր դատախազությունը փակել է արագ սննդի McDonald’s ռեստորանը Մեխիկոյի արվարձաններից մեկում՝ այնտեղ համբուրգերում հայտնաբերված առնետի գլխի պատճառով։ Հաստատությունը փակ կինի հետաքննության ընթացքում։ Այս մասին հայտնում է El Universal-ը։
Հաճախորդներից մեկը թունավորման նշաններով հիվանդանոցում է հայտնվել McDonald’s այցելելուց հետո։ Հաղորդվում է, որ նա պահել է իբր կրծողի գլխով համբուրգերի մի կտորը։
Հաստատությունը հերքում է տվյալները, սակայն սոցցանցերում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում են առնետի ոսկրերին նման ոսկորներ։
Դեռևս հայտնի չէ՝ տուժածը մտադի՞ր է հայց ներկայացնել սննդի ցանցի դեմ, թե՞ ոչ։









































