Friday, 03 07 2026
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ

Կառավարության խորհրդարանական ծանրությունը

ԱԺ հանձնաժողովներում 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքը նոյեմբերի 9-ին բավականին հետաքրքրական բնույթ է ունեցել: Մասնավորապես, կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին բազմաթիվ տհաճ հարցադրումներ են հնչեցվել, որոնց հեղինակները եղել են ՀՀԿ խմբակցությունից Վարդան Այվազյանը, Խոսրով Հարությունյանը: Տհաճ հարցադրումներ են արվել նաև ֆինանսների նախարարությանը, մասնավորապես՝ կապված ԵՏՄ-ից ստացվող մաքսատուրքերի փոքր ծավալների հետ:

Այս հանգամանքը հիմքեր է տալիս եզրակացնելու, որ 2016 թվականի բյուջեի լիագումար քննարկումներին, որոնք տեղի կունենան քառօրյայի ընթացքում, կառավարությանն ամենայն հավանականությամբ սպասվում են ոչ այնքան հաճելի պահեր:

Սա չի նշանակում, որ բյուջեն կտապալվի՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի պայմաններում ՀՀԿ-ն նման սկանդալ թույլ չի տա, սակայն խորհրդարանում կառավարության հասցեին հնարավոր են բավական սուր հարցադրումներ և քննադատություն, ինչի նախանշանները երևում են հանձնաժողովների քննարկումներից:

Սա համահունչ է իշխանության ներսում առկա իրավիճակին: Խնդիրն այն է, որ արդեն իսկ ազդարարվել է տնտեսական, մեղմ ասած, անբարենպաստ տարվա մասին, որպիսին կառավարությունը «խոստանում» է 2016 թվականի համար: Սա էլ իր հերթին նշանակում է, որ իշխանության ուսերին մեծանում են լարվածությունն ու պատասխանատվությունը: Դրանից էլ հետևում է, որ իշխանության տարբեր սուբյեկտները պետք է փորձեն հնարավորինս վանել իրենցից այդ պատասխանատվությունը, գոնե առերևույթ, քարոզչական, հայտարարությունների մակարդակում:

Եվ այս տեսանկյունից Ազգային ժողովը, իհարկե, հայտնվում է նպաստավոր վիճակում, քանի որ պատգամավորները ունեն կառավարությանը քննադատելու բոլոր հնարավորությունները, եթե չկա Սերժ Սարգսյանի արգելք: Իսկ Սերժ Սարգսյանի արգելք, ըստ ամենայնի, չի լինի, քանի որ խորհրդարանում կառավարության հասցեին սուր քննադատությունը, կոշտ հարցադրումներն ու հարցապնդումները Սարգսյանին ոչ միայն չեն խանգարի, այլ նաև կօգնեն մի քանի առումներով:

Նախ՝ կօգնեն կառավարությանը պահել վերահսկելիության, կառավարելիության շրջանակում, բացի այդ՝ կօգնեն տեղեկատվական միջավայրում պահել «օրակարգ» թելադրողի դերը, երբ ներիշխանական տարբեր «զույգերով» բանավեճերը կլինեն ընդհանուր տեղեկատվական միջավայրի գերակա թեմաները՝ այդպիսով ստվերելով սահմանադրական թեման, հատկապես այդ թեմայի շրջանակում ընդդիմության ուժերի հարցադրումներն ու տեղեկատվական հոսքերը:

Սերժ Սարգսյանի համար կարևոր է հանրային անտարբերությունը Սահմանադրությանը, ինչին կարող է օգնել 2016 թվականի բյուջետային քննարկումների շուրջ ներիշխանական հակադրությունների ալիքը: Միևնույն ժամանակ այդ գործընթացը կարող է նպաստել նաև ներկուսակցական սելեկցիային, որ Սարգսյանը պետք է իրականացնի արդեն նախընտրական գործընթացում՝ ներառյալ ՀՀԿ-ի ընտրական ցուցակների կազմումը: Միևնույն ժամանակ, կկատարվի նաև փորձարկում, թե որքանով է կենսունակ լինելու 2017-ից հետո խորհրդարանի միջոցով կառավարությանը զսպելու և գործնականում գերվարչապետ թույլ չտալու մեխանիզմը, ինչ խնդիրներ կարող են առաջանալ այդ մեխանիզմի աշխատանքում:

Խորհրդարանով կառավարությանը զսպելու հարցը սահմանադրական փոփոխությունների, կառավարման նոր մոդելի պայմաններում լինելու է առանցքայինը, որը Սերժ Սարգսյանին թույլ կտա ազդեցություն պահել ներիշխանական ընդհանուր գործընթացի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում