Լեհաստանի իշխանությունները որոշել են նորացնել այսպես կոչված նացիստների ոսկե գնացքի որոնումները, որը, հնարավոր է, հայտնաբերվել է Ներքին Սիլեզիայի թունելներում, հայտնում է Sputnik-ը:
Գործակալության տեղեկատվությամբ այն կփնտրվի հատուկ ռադիոլոկացիոն սարքավորումների միջոցով Վրոցլավի և Վալբժիխի միջև ընկած երկաթուղու տեղամասում: Այնտեղ կաշխատեն երկու անկախ խմբեր:
Առաջին խմբում ընդգրկված կլինի երկու տղամարդ` գերմանացի Անդերս Ռիխտերը և լեհ Պյոտր Կոպերը, ովքեր պնդում են, որ իրենք հայտնաբերել են բրոնեգնացքի տեղը: Երկրորդ խումբը կազմված կլինի Կրակովի գիտատեխնիկական համալսարանի գիտնականներից:
Հայտնի է, որ «ոսկե գնացքի» որոնման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 9-ին:










































