«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
-Որպես քաղաքապետ՝ մասնակցելո՞ւ եք «Այո»-ի քարոզարշավին:
-Ես, որպես քաղաքապետ, ո՛չ քարոզիչ եմ, ո՛չ էլ «Այո»-ի և «Ոչ»-ի պատասխանատու: Ես, որպես քաղաքապետ, անում եմ իմ գործը:
-Քանի որ արդեն «Այո»-ի շտաբը ձևավորվել է, դուք էլ կուսակցության անդամ եք, Վանաձորում որևէ ձևով օգնելո՞ւ եք, աջակցելո՞ւ եք, որ «Այո»-ի քարոզարշավը տեղի ունենա, թե՞ ոչ:
-Ես, երբ որ արձակուրդս վերցնեմ, երկուշաբաթի օրվանից կգնամ շտաբը կհիմնեմ և կսկսեմ աշխատել: Ես ղեկավարելու եմ «Այո»-ի շտաբը:
–Իսկ չի խանգարի՞ Ձեր աշխատանքին:
-Ես արձակուրդի մեջ եմ լինելու: Հենց դրա համար էլ ամբողջ տարին ես արձակուրդ չգնացի, որովհետև գիտեի, որ աշխատանքի մեջ ես իրավունք չունեմ քաղաքականությամբ զբաղվելու:










































