Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պաշտոնյաները նույնիսկ չեն կարող գողանալ, քանի որ փողերը մինչև բյուջե չեն հասնում, գրում է gazeta.ru-ն:
«Իսկ գործող պետհամակարգը, ես դա ձեզ որպես գաղտնիք կասեմ, արդեն կործանված է: Դա բոլորը գիտեն: Նա կորցրել է իր հեղինակությունը, նա նույնիսկ չի կարող գողանալ, որովհետև փողերը մինչև բյուջե չեն հասնում, դրանք ավելի շուտ են գողացվում: Ուկրաինայի նահանգներից շատերում պետաշխատողի մեքենան նույնիսկ վառելիք չեն լցնում»,- ասել է նա։
Նա ավելացրել է, որ եթե երիտասարդ նորընտիր պաշտոնյամերի աշխատավարձը չբարձրացվի, ապա 6-9 ամիս հետո պետհամակարգը կկործանվի:









































