Facebook-ն iPhone-ի օգտատերերի համար Music Stories գործառույթն է թողարկել, որը թույլ է տալիս երգերի հատվածներ լսել հենց սոցկայքում: Այս մասին հայտնում է ընկերությունն իր բլոգում:
Music Stories-ն փոսթերի հրապարակման նոր ձևաչափ է: Դեռևս կարելի է լսելու համար կիսվել միայն թրեքներով Apple Music և Spotify ծառայություններից: Իսկ ձայնագրությունները լսելու համար պարտադիր չէ վերոնշյալ ծառայությունների հետևորդը լինել կամ դրանցում օգտահաշիվ ունենալ:
Թրեքի հատվածի տևականությունը, որով կարելի է կիսվել, 30 վայրկյան է: «Քլիք անելով» փոսթին՝ կարելի է լսել երգն ամբողջությամբ համապատասխան ծառայության միջոցով, պահպանել այն կամ գնել:
Ծառայությունը հասանելի է ամբողջ աշխարհում iOS օգտատերերի համար:









































