Տուլայի մարզում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարը տեղի է ունեցել վարորդի՝ ղեկին քնելու պատճառով։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Սավենկովը՝ Պետդումայում լսումների ժամանակ։
«Ուղևորների և բեռների փոխադրումների ոլորտում վթարի բարձր ռիսկերի պատճառներից մեկը վարորդների կողմից աշխատանքի և հանգստի ռեժիմի խախտումն է։ Դա համատարած խնդիր է։ Նույնիսկ եթե դիտարկենք վերջին օրերի դեպքերը՝ Տուլայի մարզում Հայաստանի Հանրապետություն ուղևորվող ավտոբուսի մեծ վթարը տեղի է ունեցել նույն պատճառով. վարորդը պարզապես քնել է ղեկին»,- ասել է նա։
Վարորդը՝ 44-ամյա Գառնիկ Հարությունյանը, կալանավորված է։
Վթարի փաստով քրեական գործեր են հարուցվել ՌԴ-ում և ՀՀ-ում։







































