Ռուսական կողմը Սիրիա է մատակարարել զենիթահրթիռային համակարգեր՝ օդուժի ինքնաթիռների հնարավոր առևանգումը կանխելու նպատակով, ինչպես նաև պատասխան հարվածների կանխարգելման նպատակով։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը։

«Մենք հաշվարկել ենք բոլոր հնարավոր սպառնալիքները։ Մենք այնտեղ ենք մատակարարել ոչ միայն կործանիչներ, գրոհիչ-ինքնաթիռներ, ռմբակոծիչներ, ուղղաթիռներ, այլև զենիահրթիռային համակարգեր, քանի որ կարող են լինել տարբեր տեսակի ֆորս-մաժորային իրավիճակներ»,- ասել է նա։







































