ԱՄՆ Վաշինգտոն նահանգում առևանգման և սպանություն գործելու նպատակով դավադրության մեղադրանքով ձերբակալվել են 3 անչափահասներ: Դեռահասներն առևանգել են 86-ամյա Հեզել Աբելին Քենևիկ քաղաքում գտնվող իր տնից և նրա սեփական ավտոմեքենայի բեռնախցիկով տեղափոխել Օրեգոն նահանգ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Առևանգողներն ավտոմեքենան կանգնեցրել են Փորթլենդի մերձակայքում և խանութ գնացել՝ գնումների: Կնոջը հաջողվել է ներսից բացել բեռնախցիկն ու օգնություն կանչել:
Չարագործները ձերբակալվել են: Նրանցից երկուսը 14 և 15 տարեկան դեռահասներ են: Նրանց հետ է եղել նաև 16-ամյա աղջիկ: Նրանք բոլորն ապրել են այն նույն քաղաքում, որտեղ և տուժածը:







































