Կուտակային կենսաթոշակային համակարգը 2014թ. հուլիսից պարտադիր է պետական հատվածի աշխատողների և աշխատաշուկա նոր մուտք գործող անձանց համար: Համակարգում այս պահին ներգրավված է շուրջ 130 հազար քաղաքացի: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիա լական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին: «Այս պահին համակարգում ընդգկրված է շուրջ 130 հազար մասնակից, որից 60 հազարը պետական աշխատողներ են, իսկ 70 հազարը՝ ոչ պետական հատվածի աշխատողներ: Յուրաքանչյուր ամիս շուրջ 4 հազար անձ համալրում է համակարգը»,- նշեց նախարարը:










































